Ներքին 4 տարի առաջ - 19:46 04-05-2022

Ողբերգական պատահար՝ Լոռու մարզում․ գնացքը հարվածել է 34-ամյա կնոջը

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ուշագնաց վիճակում ընկած մի կնոջ։

Դասակի հրամանատարը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։

Ոստիիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։

Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն այդ քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, պարեկներն ու ոստիկանները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ՝ 34-ամյա Նելլի Գ-ն էր։

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել