Ներքին 4 տարի առաջ - 17:42 04-05-2022

Արա՛, էս զենքն ո՞ւմ վրա ես պահել. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմության գլխավորած երթը Ֆրանսիայի հրպարակից հասել է Բաղրամյան պողոտ՝ Ազգային ժողովի մոտ: Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Էս գլխարկով դուխովը, որ հիմա ԱԺ-ում էլի լեզվին ա տալիս, տեսե՛ք, սնայպերներ են շարած, էս է ձեր ժողովրդական վարչապետը։ Արա, էս զենքն ո՞ւմ վրա ես պահել:

Ասում էր՝ ԱԺ-ի բակը ժողովրդինն է, այդ դարպասներն այլեւս փակ չեն լինի: Արդեն մի քանի օր է՝ այս դարպասներն են ամրացնում, որ էս մի հոգու անվտանգությունը զորքով ու սնայպերներով պահեն: Նիկո՛լ, լսի՛, ինչ են մտածում մարդիկ քո մասին: Վարչապետի աթոռին կառչածը դուխից է խոսում, փախչելուց տեսե՛ք, թե ոնց է պաշտպանվում, ամբողջ ոստիկանությունը բերել էդ մի վախկոտին եք պաշտպանում: Այ տենց վախը բռնելով մտցնելու ենք բունկեր, քշելու ենք գնա ու դա անելու է այս ժողովուրդը»,-ասաց նա:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր», «առանց Նիկոլ Հայաստան»:

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցը փակ է ոստիկանների կողմից։ Սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել են այն:

ԱԺ-ում այս պահին կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է: ԱԺ-ում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորները եւս ներսում են: «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ընթերցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ձեզ գուցե հետաքրքրի