Ներքին 4 տարի առաջ - 15:53 04-05-2022

Ալեն Սիմոնյանը սպառնում է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունները որակում է ուղիղ սպառնալիք:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ուղիղ սպառնալիք է «քաղաքական դիրքորոշում» արտահայտել չվախեցող քաղաքացիներին և հոգևորականներին։ Ինչ-որ «հետևությունների» մոտիկից ծանոթանալու սպառնալիքներ-բան…

Հուսով եմ՝ Հայաստանի թրքացման դեմ պայքարող ուժերի՝ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին խոստումները իրական են։

Այսօր 15:30-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի երկիրը վարի տված այս լկտիներին իրենց ճիշտ տեղը ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ցույց տրվի։ Ու ո՛չ խոսքով»։

Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանը, ԱԺ-ում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, ասաց. «Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերությունները չեն վախենում քաղաքական դիրքորոշում հայտնել։ Ժամանակին թե՛ այդ ընկերությունները, թե՛ շոուբիզնեսի հայտնիները, որոնք վախենում էին մի հատ ծպտուն հանեին, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախենում էին քիթը իրենց սև քողերի տակից հանեին։ Մենք ենք «մեղավոր»։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և այդ խավերը շատ մոտիկից այդ հետևություններին կծանոթանան»։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել