Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
copy image url

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Արտաքին 2 տարի առաջ - 14:58 04-05-2022
Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին գրում է «Ռենհափը»։

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը թռել է մոտ 470 կիլոմետր, իսկ նրա թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 780 կիլոմետր։

Թե հատկապես ինչ արկ է եղել դա, պաշտոնապես չի հաղորդվել. Հյուսիսային Կորեան դեռևս չի մեկնաբանել փորձարկումները: Հարավային Կորեայի գնահատմամբ՝ դա կարող էր լինել միջմայրցամաքային կամ միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: