copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:45 03-05-2022

Լվովում հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է երեք էլեկտրական ենթակայան

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով, հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է երեք էլեկտրական ենթակայան։ Առանց էլեկտրաէներգիայի են մնացել երկու պոմպակայանները, որոնք ջրով ապահովում են բնակելի շենքերը։

«Մենք վերականգնում ենք ջրի մատակարարումն էներգիայի այլընտրանքային աղբյուրների միջոցով»,- գրել է քաղաքապետը Ֆեյսբուքում։