Արտաքին 4 տարի առաջ - 19:51 03-05-2022

Օլեգ Տինկովն ուկրաինական պատերազմի պատճառով հրաժեշտ է տվել Ռուսաստանին և Tinkoff Bank-ին

Լոնդոնաբնակ բանկիր, Tinkoff Bank-ի հիմնադիր Օլեգ Տինկովը ռուսական բիզնես էլիտայի այն եզակի անդամներից է, որը քննադատել է ուկրաինական պատերազմը:

Նա հրաժեշտ է տվել Ռուսաստանին և Tinkoff Bank-ին՝ հետևյալ գրառումն անելով. «Ես չեմ կարող հանգիստ փող աշխատել մի երկրում, որը պատերազմում է հարևանի հետ՝ սպանելով խաղաղ բնակիչներին և երեխաներին, ինձ ոչ մի հիմնավորում պետք չէ: Սա չարիք է, իսկ ես բարու կողմն եմ: Չգիտեմ, թե ինձ ինչքան է մնացել ապրելու, բայց հաստատ չեմ ուզում մեռնել այս միլիարդներով, բայց որպես «սրիկա, վախկոտ ու ստահակ», ինչպես ռուս օլիգարխների 90 տոկոսը։ Վախկոտներ, դուք ունեք մեկ կյանք, և դուք պետք է այն ապրեք որպես մարդ: Ես երկրից դուրս եմ հանում TINKOFF և LA DATCHA ապրանքանիշները: Դրանք պատկանում են իմ ընտանիքին, ես չեմ ուզում՝ դրանք թաթախվեն ռուս զինվորների և Ուկրաինայի բնակիչների արյունով։ Ուկրաինան կհաղթի, քանի որ բարին միշտ հաղթում է չարին, մեզ դա սովորեցրել են դպրոցում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը