Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:50 02-05-2022

Պետք է քիչ տալ Արցախի անունը․ քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրառում է կատարել՝ առաջարկելով երկրում ստեղծված իրավիճակի լուծման իր տեսակետը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ անել - կոնկրետ քննարկման համար որպես մոդել

1. Փողոցային անիմաստ ու անհեռանկարային քաշքշոցը պետք է դադարեցվի ու կենտրոնացվի Ազատության հրապարակում մի շարք կազմակերպչական խնդիրներ լուծելու համար: Գործող ռեժիմը վախենում է ոչ թե փողոցային քաշքշոցներից, այլ ռացիոնալ քննարկումներից:

2. Հայտարարել զուգահեռ (Վստահության) վերկուսակցական կառավարություն, պատրաստել զուգահեռ կառավարության կազմը ու Ազատության հրապարակում նոր կառավարության նիստեր գումարել՝ բաց և թափանցիկ եղանակով:

3. Կառավարության ցուցակում պետք է ներառել ներկայիս կառավարության այն անդամներին, որոնք արտաքին քաղաքականություն են իրականացնում՝ բանակցություններ վարող փոխվարչապետը, ԱԳՆ նախարարը (հասկանալի է, որ չեն գալու ու մասնակցելու նիստերին): Սա կարևոր է, որովհետև Հայստանի ու Արցախի շուրջ հիմա շատ վտանգավոր պրոցեսներ են ընթանում ու միջազգային քաղաքականության կենտրոնում ենք հայտնվել, որտեղ փխրուն իրավիճակ է՝ հատկապես մեր տարածաշրջանում: Այդ պատճառով արտաքին միջամտությունը երկրի ներսում չափազանց որոշիչ է դարձել (միաժամանակ տարբեր կենտրոնների կողմից) և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններն, այս պահին, ռազմական կոնֆլիկտի չեզոքացման հիմնական մեխանիզմն է:

4. Հայտարարել, որ բանակցություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվելու են:

5. Զերծ մնալ արտաքին քաղաքականության հետ կապված կարգախոսներից, քիչ տալ Արցախի անունը, մի կողմ դնել հակաթուրքական ու հակաադրբեջանական կոչերը (մինչև ուկրաինական պատերազմի ավարտը պետք է չափազանց զգույշ լինել խոսքերում), զերծ մնալ աշխարհաքաղաքական դիսկուրսից:

6. Զերծ մնալ ներքաղաքական թշնամության բառապաշարից:

7. Այդ դեպքում, որն է վարչապետի հրաժարականի հիմնավորումը: Կառավարության հրաժարականի հիմնական հիմնավորումը.

- հանրային վստահության վերականգնում, ինչը հնարավոր չէ ներկայիս վարչապետի գործունեության շարունակության պարագայում,

- սոցիալական արդարության համար մի շարք քայլերի ու նախաձեռնությունների մասին Վստահության Կառավարությունը կոնկրետ բավանդակային հայտարություն պետք է անի՝ նշելով կոնկրետ քայլերը,

- արտաքին լսարանի համար - հանրությունը պետք է վստահի կառավարությանը, առանց որի հնարավոր չէ որևէ արտաքին պայմանավորվածություն ձեռք բերել ու դա պետք է հասկանան արտաքին պարտնյորները: Ներկայիս վարչապետը չունի հանրային վստահություն որևէ պատասխանատու քայլ անելու համար:

8. Ամենավերջում ամենակարևորը՝ Վստահության Կառավարությունը հայտարարվում է ժամանակավոր, մինչև նոր ընտրությունները, և նրա կազմի բոլոր անդամները պետք է նախօրոք վստահեցնեն, որ հաջորդ ընտրություններում, որպես պատգամավորի թեկնածու, հանդես չեն գալու, սակայն կարող են ներառվել հաջորդ կառավարության կազմում: Դա ճգնաժամային, այլ ոչ թե կուսակցական կառավարություն պետք է լինի: Կառավարության կազմում, հանրային ընկալման առումով, այս կամ հատվածի համար անընդունելի անդամներ ներառելն անարդյունավետ է: Այս դեպքում հնարավոր կլինի պառակտված հանրությանը մոբիլիզացնել կառավարության հրաժարականի պահանջի շուրջը, կամ, ավելի ճիշտ, այդ հրաժարականը դե ֆակտո իրականացնել:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան