Ավելին 4 տարի առաջ - 21:05 02-05-2022

Դուք՝ վհուկների որսորդներ, միայն խորացնում եք ներքին պառակտումը ․ Կիրկորովը՝ Սիմոնյանին

Օրերս Մարգարիտա Սիմոնյանը բացասաբար էր արտահայտվել Մաքսիմ Գալկինի մասին՝ նրան անվանելով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդ, որն Ալլա Պուգաչովայի հետ ապրում է միայն անձնական շահի համար։ Լրագրողի այս խոսքերը խիստ զայրացրել են Պրիմադոննայի ընտանիքի ընկեր Ֆիլիպ Կիրկորովին։
55-ամյակի կապակցությամբ իր հոբելյանական համերգից հետո Ֆիլիպ Բեդրոսովիչը տեսաուղերձ է ձայնագրել, որը նվիրել է Սիմոնյանին։
«Ես ավելի ու ավելի շատ եմ ուշադրություն դարձնում միմյանց նկատմամբ աճող ներքին ագրեսիվությանը։ Մտածեք, ի վերջո, սա հենց այն է, ինչ ուզում են մեր արևմտյան, այսպես ասած, «գործընկերները»։ Մենք բազմազգ ժողովուրդ ենք։ Իսկ հիմա, երբ տեսնում եմ տարբեր հայացքների տեր մարդկանց՝ միմյանց պիտակավորումը, դառնություն եմ զգում։ Դուք՝ վհուկների որսորդներ, միայն խորացնում եք ներքին պառակտումը... Իսկ դուք սկսում եք փտել:
Մարգարիտա Սիմոնյանը շատ տհաճ խոսեց իմ գործընկերներ Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի մասին։ Ինչի՞ համար։ Դու մո՞մ էիր բռնել, որ սևացնում ես նրանց ընտանիքը։ Ինչպե՞ս պետք է Ալլայի և Մաքսիմի երեխաները նայեն քո վրա: Ինչպե՞ս են նրանք նայելու իրենց հայրենիքին, որտեղ այդքան կատաղի մեղադրում են իրենց ծնողներին։ Ո՞վ է քեզ իրավունք տվել մարդկանց այդպես նվաստացնել։ Դու լրագրող ես, ոչ թե շուկայի բամբասկոտ պառավ, որը տարածում է ասեկոսեների ու բամբասանքի կեղտը։ Ես ապրում եմ սկզբունքով՝ մի արա այնպես, ինչպես չես ուզի, որ քեզ հետ վարվեն։ Համոզված եմ, որ չեն լինի մարդիկ, որոնք կցանկանան քրքրել ձեր կեղտոտ սպիտակեղենը: Բոլորն էլ մեղքեր ունեն, մենք սուրբ չենք։ Եթե ​​մեր երկրում յուրաքանչյուր մարդ մտածի այս մասին, ապա մեզ էլ մի փոքր ավելի հեշտ կլինի ապրելը»,- ասել է արտիստը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը