Ներքին Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 21:48 01-05-2022

Պատրաստ եմ աշխատանքից հեռացվելու, պետք է մի քանի օր ոտքի կանգնենք․ Մենուա Սողոմոնյան

«Մարդիկ Ֆրանսիայի հրապարակում բնավորվում-տնավորվում են, իսկ առավոտից սկսելու ենք անհնազանդության ակցիաները։ Մենք պետք է մի քանի օր ոտքի կանգնենք, ինչը կստիպի այս իշխանություններին հեռանալ ու էստաֆետը փոխանցել ժողովրդի վստահությունը վայելող պրոֆեսիոնալ, հայրենասեր մարդկանցից կազմված ժամանակավոր կառավարությանը»։ Այս մասին «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում Oragir.news-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ես խոսքս ուղղում եմ ուսանողներին՝ եկեք այստեղ, էրեխե՛ք, այստեղ վճռվում է մեր պետականության ճակատագիրը, մենք մեր պատմության ընթացքում շատ ենք կորցրել մեր պետականությունը, էլ թույլ չենք տալու։ Դրա համար ձեր ներկայությունն է պետք։ Ես իմ ընտրությունն արել եմ՝ պատրաստ եմ աշխատանքից հեռացվելու, այլապես ես իմ հետ հաշտ չեմ ապրի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը