Ուղիղ եթեր

Դիմում եմ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ուղիղ զանգեք ինձ. Վանեցյանի կոչը

Ներքին 3 տարի առաջ - 14:16 01-05-2022

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրություններին, նախատեսված հանրահավաքին սադրանքների և անկարգությունների մասին լուրերին։

«Ի՞նչ է կատարվում երեկվանից մինչև հիմա մեր երկրում․ իշխանական թևը, հասկանալով, որ ժողովուրդը իրապես արթնացել է և դուրս է գալու փողոց, լինելու է բազմամարդ հանրահավաք, փորձում է ամեն կերպ մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց՝ խոսելով այն մասին, որ լինելու են զինված խմբեր, հրահրելու են, անկարգություններ են լինելու, կռիվներ են լինելու և այլն։ Դրանից հետո անմիջապես հայտարարությամբ հանդես են գալիս գրեթե բոլոր իրավապահ մարմինները՝ ասելով, կոչ անելով, որ կան տեղեկություններ, որ իբր ցուցարարները անցնելու են օրենքի սահմանները և մեր խաղաղ ցույցերը վերածվելու են անկարգությունների, լինելու են կռիվներ, կրակոցներ և այլն»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանը նշեց, որ իրենց կողմից սադրանքի որևէ մտադրություն չկա։

«Մենք համոզված ենք մեր ժողովրդի ուժի մեջ, համոզված ենք, որ մեր ժողովուրդը դուրս է գալու ցույցի, դուրս է գալու հանրահավաքի, մասնակցելու է համապետական հանրահավաքի, և ժողովրդի այն քանակը, որը դուրս է գալու փողոց, լինելու է այնպիսին, որ մենք կարողանալու ենք շատ արագ հաջողել և հասնել մեր նպատակին․ այն է՝ ժողովրդի ճնշման ներքո՝ իշխանությունների հրաժարականը»։

Անդրադառալով վերջին օրերի ապակենտրոն պայքարին՝ նշեց, որ այն, ընդդիմության գնահատմամբ, արդյունավետ է եղել։

«Մենք ի սկզբանե ասացինք, որ այս պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային․․․ և ժամանակը ցույց տվեց, որ այո՛, այդ պայքարը արդյունավետ էր, և այսօր՝ մայիսի մեկին, մեր տեսածով, մեր զգացածով համոզված ենք, որ լինելու է երևի թե ամենաբազմամարդ հանրահավաքը, որը ընդդիմությունը իրականացրել է վերջին շրջանում։

«Խնդրում ենք չտրվել սադրանքներին, խաբկանքներին․ մենք Հայաստանում, հայերի հետ որևէ խնդիր չունենք, հայը հայի դեմ չենք հանելու․․․Մենք ենք պայքարում նրա համար, որ հայը իր հայրենիքում ապրի անվտանգ, ապրի լավ, ապրի արժանապատիվ։ Որևէ պարագայում մենք որևէ սադրանքի չենք տրվելու, որևէ ապօրինի գործ չենք անելու, բայց դա չի նշանակում, որ մենք չենք լինելու վճռական, օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից»,- նշեց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը կոչով դիմեց նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին․

«Դիմում եմ ձեզ որպես պահեստազորի գեներալ, և իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու ձեզ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ․այն հանցագործությունների մասին է խոսքը, որոնց մասին դուք հայտնել եք ձեր հաղորդարություններում։ Եթե կան օպերատիվ տեղեկություներ, որ այսօր մեր հանրահավաքին ինչ-որ մարդիկ, ինչ-որ խմբեր փորձելու են ապօրինություններ անել, ուժ գործադրել, զենք կիիրառել, խնդրում եմ զանգեք, եկեք ուղիղ խոսենք, խոսենք և ես պատրաստ եմ ձեզ աջակցել այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ