Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:02 01-05-2022

Արթիկում քաղաքացին ինքնասպան է եղել կախվելու միջոցով

Ապրիլի 30-ին՝ ժամը 22։18-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում՝ նախկին պարարտանյութերի պահեստի տարածքում, կա քաղաքացու դի (կախված վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ չգործող պահեստի երկաթյա կառուցատարրերից կախված վիճակում հայտնաբերվել է Ն․ Ս․-ի (ծնված 1956 թ.) դին:

Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: