Ներքին 4 տարի առաջ - 22:56 30-04-2022

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Գյումրիում մասնակցել են ծառատունկի

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Գյումրիում էին: Գյումրու Կուրսկի այգում (Բուլվարային թաղամաս) տնկվեցին 137 տուաներ (եղևնիներ)՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների:

«Ասում են, ծառը կյանքի խորհրդանիշն է, ինչպես եւ բնությունն առհասարակ: Ծառ տնկելով, ի հիշատակ քառասունչորսօրյա պատերազմում մեր զոհված հերոսների, մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում եւ վերահաստատում, որ նրանք ապրում են մեր սրտերում, մեր հիշողության մեջ եւ կապրեն այնքան, որքան ապրում ենք մենք ու մեր սերունդները ... :

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առանձնահատուկ շնորհակալ ենք, քանի որ մեծ սիրով աջակցեց մեզ՝ այս գեղեցիկ միջոցառումը իրականացնելու համար: Ծառատունկին ոչ միայն մեր թիմի անդամներն ու կուսակցության ներկայացուցիչներ մասնակցեցին, այլև մեզ միացան հերոս տղաների եղբայրները, ընկերներն ու հարազատները: Ամեն մի շիվ դնելիս, մենք նրանցից յուրաքանչյուրին հիշեցինք, սա մի յուրահատուկ միջոցառում էր, բոլորիս համար վեհ մի պահ»,-մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը:

Ուշագրավ է, որ ծառատունկին միացել էին նաև Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները, ովքեր դուրս էին եկել շաբաթօրյակի, սակայն անտարբեր չգտնվեցին եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին հերոս տղաների պատվին նվիրված միջոցառմանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում