Ներքին 4 տարի առաջ - 20:42 30-04-2022

Բացառում եմ Նիկոլով կրկին ընտրության գնալու տարբերակը․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր է, որ այս անգամ էլ ընդդիմությունը ընդունի Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների գնալու կամ որևէ այլ առաջարկ, և դա համարի ընդդիմադիր շարժման հաղթանակը՝ նկատի առնելով, որ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ իրենք դա արեցին, մինչդեռ շատերն էին ասում, որ դա խայծ է Փաշինյանի կողմից, և այժմ արդյոք չեն կարծում, որ ընտրությունների մասնակցելը սխալ էր, Սաղաթելյանը պատասխանեց․ «Ես բացառում եմ Նիկոլով կրկին ընտրության գնալու տարբերակը, իսկ ինչ վերաբերում է անցած տարվան, դրա մասին շատ անգամներ խոսել ենք։ Եթե ձեզ թվում էր, որ եթե մենք այդ ընտրությանը չմասնակցեինք, դա կլիներ ոչ լեգիտիմ, այդպես չէ։ Այսօրվա այս մթնոլորտը, որը այս պահին մեր երկրում գոյություն ունի, խորհրդարանական 2 դաշինքների աշխատանքի արդյունքն է։ Մենք այս ընթացքում էլ ենք կարողացել բացահայտել այս մարդու իրական դեմքը։ Մենք 6 նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից։ Առաջին նախաձեռնությունն էր խորհրդարանում Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելը, հիշում եք, օկուպածված Շուշիում Թուրք-Ադրբեջանական նախաձեռնությունը, սահմանագծման և սահմանազատման նախաձեռնությունը, այնուհետև արտաքին հարաբերությունների և Արցախի հանձնաժողովը անվանափոխելու հարցը։ Այսինքն՝ մեր բոլոր նախաձեռնությունները հետևողական մերժելով՝ մեր հասարակության համար ակնհայտ են դարձրել, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին։ Ինքը պարտավորված էր նշանակել այդ ընտրությունը, բայց այդ ընտրության ժամանակ խաբել է ժողովրդին։ Դրա համար, երբ նա ասում է ես լեգիտիմ եմ, ես ասում եմ, որ նա լեգիտիմ չէ։ Ինքն իր նախընտրական խոստումներով այլ բան է ասել, բայց երկիրը այլ ուղղությամբ է տանում»,- ամփոփեց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի