Այս պահին 5165 շարժման անդամները Արցախի 46 մետրանոց դրոշով գտնվում են Էջմիածնում։ Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը օրհնում է Արցախի դրոշը, որից հետո դրոշը շարժման անդամները իրենց հետ տանելու են հանրահավաքի։
Հիշեցնենք՝ 5165 շարժման անդամները վաղ առավոտից Եռաբլուրից ավտոերթով շարժվել են Էջմիածին և իրենց հետ տարել Արցախի 46 մետրանոց դրոշ։