Ներքին 4 տարի առաջ - 16:47 29-04-2022

Պահանջ ունենք, որ էս թափթփուկը հեռանա. Մխիթար Գալեյանի հայր

Զոհված զինծառայողների ծնողները դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և հարազատները շարունակում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որ անհապաղ քրեկան գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իսկ Դատախազությունը վերջինիս որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությունն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի հնգօրյա ժամկետում։

Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունում աշխատողներն իրենց իրավասությունները չեն կարողանում հավուր պատշաճի իրականացնել.

«Ոչխար ոստիկան են, ի՞նչ հասարակական կարգ, մենք միայն արդար պահանջ ենք ուզում, այլ բան մեզ պետք չէ։ Էն դհոլչին՝ գլխավոր դատախազը, դուրս եկավ, ասաց, որ ամենաարդար պահանջը մերն է։ Բա հիմա ինչու՞ են այսպես վարվում մեզ հետ։ Մենք միայն պահանջ ունենք, որ այս թափթփուկը հեռանա»։

Մանրամասնեը՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա