Միտք 4 տարի առաջ - 13:55 29-04-2022

Չտեսության մաստեր-կլաս

Մամուլում այսօր հրապարակում եղավ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է իր ընտանքի անդամներին նորից իր հետ տանել գործուղումների, որ աշխարհ տեսնեն։ Օրինակ՝ փետրվարի 24-25-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացված ԵԱՏՄ նիստին վարչապետը իր հետ նույն օդանավով Ղազախստան էր տարել իր որդուն՝ Աշոտիկին։ Հիմա կասեք՝ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Վատ բան, ըստ էության, չկա, բայց կա չտեսության, պետական միջոցներն անձնական հաճույքների վրա մսխելու արատավոր երևույթ, որը իրենց համար միգուցե այդքան էլ վատ չէ։ Դե հիմա, տղա է, հոր հետ մեկնել է գործուղման, որ աշխարհ տեսնի, զարգանա, դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Կարևորը՝ մարդ չի գցում տակը, սպանում ու հետո թողնելով անօգնական՝ հեռանում։ Հետո էլ, ինչպես կասեր Աշոտիկի մայրը՝ տիկին Աննան, նույն ինքը՝ վարչապետի տիկինը, օդանավում տեղ է եղել, հետը մեկնել է, հո ուրիշի տեղը չի՞ նստել։ Իրականում այս ամենի մեջ արժեհամակարգային լուրջ խնդիր կա։ Այս մարդիկ չտեսության կամ ժողովրդական լեզվով ասած՝ չտես-գյոռմամիշության կենդանի օրինակ են մեր հասարակությունում ու, ցավոք սրտի, նաև պետական կառավարման համակարգում։ Նրանք իրենց ձեռքն ընկած իշխանության հետ չգիտեն ինչպես վարվել, ու քանի որ չգիտեն, վարվում են այնպես, ինչպես ստացվում է։ Իսկ ստացվում է իրենց համար շատ լավ, երկրի համար՝ աղետալի։ Իջևանյան խանձած խոզի հոտը դեռ քթներին՝ այս մարդիկ փորձում են էլիտա խաղալ, բարձրակարգ վայրերում հայտնվել ու բարձրաստիճան դեմքերի հետ շփվել ու ձեռքի հետ էլ Աշոտիկին հետները տանել այդ բարձրակարգ վայրերով ման տալու։ Այս անգամ՝ Աշոտիկին, նախորդ անգամ՝ Մարամիկին, հետո՝ Շուշոյին, Արփիին, դե տիկինն էլ արդեն իր սեփական օդանավով է, ով գիտի, վոյաժներ անում։ Մի բան, սակայն, մոռանում են այս մարդիկ, որ խոզի գլուխը որքան էլ եփես, ականջները միշտ հում են մնում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան