Ներքին 4 տարի առաջ - 13:33 29-04-2022

Ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացած Սամվել Սանեյանը Ծովագյուղից էր

Նախնական տվյալով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանեյանը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր։

Դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում։ 2021թ.–ի հուլիսին էր զորակոչվել բանակ, իսկ մինչ այդ սովորել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթության քոլեջում՝ որպես շինարար–ինժեներ։

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմանում, համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սամվել Սանեյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը