Շարունակվում է ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Ակցիայի ընթացում ելույթ ունեցավ նաև «5165 շարժման» անդամ Հովհաննես Ղազարյանը։
«Մինչ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված մեր տեսլականը ներկայացնելը՝ կուզեի անդրադառնալ մի հարցի՝ Փաշինյանը ասում է, որ Հայաստանը ժողովրդավարության բարձրագույն լիգա է տեղափոխվել, վերջին ընտրությունների ցուցանիշների արդյունքում։ Սա ևս մեկ սուտ է, և լռեցնում է բոլոր ստերի շարքը։ Ես կարծում եմ, որ մենք գոնե մեր առջև պետք է դնենք մի նպատակ՝ ազնվությունը վերադարձնել քաղաքականություն, ողջամտությունը վերադարձնել քաղաքականություն։ Մենք մեր առջև նպատակ ենք դրել փոխել քաղաքական մշակույթը, չստել ժողովրդին, ասել, թե մենք որտեղ ենք, ինչ իրավիճակում։ Ստելը մեզ ներսից քայքայում է, և դա միայն ձեռնտու է մեր թշնամիներին։ Այն մարդիկ, ովքեր այս ջրաղացին ջուր են լցնում, իրենք առաջին թշնամիներն են։ Գալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմանահարցին՝ ասեմ՝ սա ազգային բարդագույն խնդիր է։ Տասնամյակներով Արցախում բնակվող ժողովուրդը չի համակերպվել այն մտքի հետ, որ լինելու է Ադրբեջանի ենթակայության տակ։ Ու մարդիկ կան, առանց պատկերցնելու, ինչպես Փաշինյանն էր, մտնում են դրա մեջ և փորձում նոր թեզեր առաջ քաշել, բանակցային գործընթացում մինի հեղափոխություններ անել, սա խոսում է հենց իր սնանկության մասին»,- ասաց Ղազարյանը։