«Նիկոլական քարոզչամեքենան շատ խելոք է աշխատում, նա խելացի չէ, նա պարզապես բիճ է, և ժողովրդի ուշադրությունը շեղելու համար նա հասկացավ, թե ինչ մեծ բան է կերել ԱԺ-ում՝ ասելով, որ եկեք նշաձողը իջեցնենք, նա հասկացավ, որ դա իր քաղաքական հետհաշվարկի սկիզբն է․ հիմա փորձում է բոլորին խաբել, ֆռցնել, ասել, որ ինքը դա նկատի չուներ»։
Այս մասին այսօր լրագրող Անժելա Թովմասյանի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված ազդակներից՝ Աշոտյանը ասաց․ «Ի դեպ, դրական ազդակների մասին, եթե Նիկոլ Փաշինյանը ամեն վատ բանի մեջ տեսնում է դրական ազդակ, իսկ Թուրքիայից մենք, բացի վատ ազդակից, լավ ազդակներ չենք տեսել (Չավուշողլու հայտնի ժեստը ձեզ օրինակ), եկեք միասին մեկնարկենք մի ֆլեշմոբ՝ դրական ազդակներ Նիկոլին, չէ՞ որ նա ամենինչը դրական է տեսնում։ Եթե նա չի նեղվել Չավուշողլու գորշ գայլերի սիմվոլից և դա գնահատել է դրական ազդակ, իմ ցույց տվածը նրա համար երազանք և մուրազ է»։