Արտաքին 4 տարի առաջ - 12:49 28-04-2022

ԱՄՆ-ում հաստատվել է Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու վերաբերյալ օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է հաստատել, որը թույլ կտա Ռուսաստանի հետ կապ ունեցող ակտիվներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Օրինագծին, որը ներկայացրել են դեմոկրատ Թոմ Մալինովսկին և հանրապետական ​​Ջո Ուիլսոնը, կողմ է քվերակել 417 կոնգրեսական, դեմ՝ ութը:
Փաստաթղթում նշվում է, որ տվյալ միջոցները պետք է ձեռնարկվեն 2 մլն դոլարից սկսած արժեք ունեցող, այդ թվում՝ ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատկանող ակտիվների նկատմամբ։ Օրենքը կտարածվի նաև ՌԴ իշխանությունների աջակցությամբ ձեռք բերված ակտիվների վրա:
Ենթադրվում է, որ բռնագրավված միջոցները կվերավաճառվեն, իսկ հասույթը կուղղվի Ուկրաինային ռազմական, հումանիտար օգնություն տրամադրելուն, ինչպես նաև այդ երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը և այլ երկրներում գտնվող ուկրաինացի փախստականներին օգնությանը։
Բացի այդ, նախատեսում է այդ միջոցներն օգտագործել նաև «ՌԴ ժողովրդի զարգացմանն աջակցելու, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում ծրագրերի և դրանց մոնիտորինգի համար»։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է ստեղծի միջգերատեսչական խումբ՝ պետքարտուղարի գլխավորությամբ, որը «կորոշի այս օրինագիծը կյանքի կոչելու սահմանադրական մեխանիզմները»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից