Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:59 28-04-2022

Հանրակացարանների 7 բնակարաններ կառավարությունը հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները (բնակիչները) դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքի կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Նախագիծը ներկայացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու սույն նախագծի հավելվածով նշված հասցեներում բնակվող քաղաքացիների հաշվառումը, ինչպես նաև այդ քաղաքացիներից բացի տվյալ հասցեում այլ անձանց հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված:

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
20:59 Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել․ Պավել Շոտա
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am