Ներքին 4 տարի առաջ - 00:35 28-04-2022

Արայիկ Հարությունյանը մարզահամերգային համալիրում ծանոթացել է բարեկարգման աշխատանքներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության, եվրատեսիլյան մրցույթի անցկացման նպատակով համալիրի շենքում իրականացվող շինարարական, վերականգնողական և բարեկարգման աշխատանքների ընթացքին: Հաջորդ տարի Հայաստանում ակնկալվում է ևս մեկ մարզական մեծ միջոցառում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Պատասխանատուների ներկայացմամբ, այս տարի մարտի 13-ին մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն իսկ վերանորոգվել են համերգային և սպորտային դահլիճներին կից հանդերձարաններն ու միջանցքները, ջրամեկուսացվել են պատշգամբները: Համալիրի շենքի ճակատային մասերում, գլխավոր ճակատի տանիքին, աջ և ձախ թևի տանիքներին հարող հատվածներում և արտաքին երեսպատման աշխատանքներում իրականացվել են կոսմետիկ նորոգման աշխատանքներ: Առաջիկայում փոխարինվելու են հին վերելակները, վերանորոգման փուլում են գտնվում շոգեբաղնիքները, փոխվելու են բոլոր ցնցուղներն ու ծորակները:

Արայիկ Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումն ու ընդգծել, որ մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք միջազգային միջոցառումները պետք է կազմակերպվեն ու անցկացվեն բարձր մակարդակով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ