Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:50 27-04-2022

ՀՀ նախագահը Գյումրիում է

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ նախագահը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի, ստեղծարարության և նորարական կենտրոնի և հեռավար կրթության հայկական գործոնի լսարանի բացմանը, որին ներկա են եղել նաև ԿԳՄՍ, ՏԿԵ փոխնախարարները, Գյումրու համայնքապետը, բուհերի ռեկտորներ, դասախոսներ։

Բուհի «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովին նախագահը ողջունել է ներկաներին և անդրադարձել կրթության կարևորությանը՝ նշելով, որ մեր երկրի զարգացումն այլ ճանապարհ չունի, քան կրթությունը, պետք է կարողանանք կատարելագործել մեր կրթությունն ու առաջ քայլել։ Համաժողովի ընթացքում քննարկվել են մարզային բուհերում կրթության կազմակերպման և որակի բարձրացման հիմնահարցերը։

Ձեզ գուցե հետաքրքրի