Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:04 27-04-2022

Կոտրված դիմապակիով մեքենան ԱԺ նախկին պատգամավորի որդունն է

Ազատության պողոտայում տեղի ունեցող իրազեկման ակցիայի ընթացքում այսօր քաշքշուք սկսվեց ոստիկանության ծառայողների և ցուցարարների միջև, ինչից հետո ոստիկանները բերման ենթրակեցին նրանցից մի քանիսին։

Բերման ենթարկվածների մեջ էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Ախոյանի հետ իր մեքենայով ճանապարհը փակել ու ակցիային էր միացել նաև նրա որդին՝ Հայկ Ախոյանը։

Ոստիկանները սկսել են բռունցքներով հարվածել Հայկի Ford Fusion մակնիշի ավտոմեքենայի ապակիներին։ Ոստիկանների գործողություների հետևանքով կոտրվել է Հայկ Ախոյանի ավտոմեքենայի դիմապակին։ Դրանից հետո ոստիկանների մեկը շարունակել է ձեռքով հարվածել մեքենային և բղավել վարորդի վրա։

Լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։

Ձեզ գուցե հետաքրքրի