Ազատության պողոտայում ոստիկաններից մեկը հարվածել է ցուցարարներից մեկի ավտոմեքենայի դիմապակուն և պահանջել, որ ցուցարարը դուրս գա մեքենայից։ Դեպքի վայրում հրմշտոց և իրարանցում է սկսվել, իսկ դիմապակին կոտրող ոստիկանն այս անգամ շարունակել է հարվածել դռան ապակուն։
Իրավիճակին միջամտել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։