Ռուսաստանում Նիդեռլանդների հյուպատոսությունն ապրիլի 27-ից կդադարեցնի կարճաժամկետ վիզաների տրամադրումը։
Ըստ դիվանագիտական ներկայացուցչության՝ այս որոշման պատճառը աշխատակիցների թվի կրճատումն է. ապրիլի 19-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հոլանդացի 15դիվանագետի արտաքսման մասին։
Հյուպատոսությունում նշել են, որ իրենք շարունակելու են մարդասիրական վիզաների և ժամանակավոր կացության թույլտվությունների տրամադրումը։