Ներքին 4 տարի առաջ - 21:06 26-04-2022

Նախարար Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել մասնագիտական խումբ, որն աշխատանքներ կիրականացնի համատեղ համաձայնագրերի ստորագրման նպատակով՝

Միասնական սոցիալական ծառայության մարդկային կապիտալի զարգացման, աշխատանքային իրավունքների վերաբերյալ արտադատական վեճերի լուծման մեխանիզմների ներդրման, աշխատանքային միգրացիայի հարցերի կարգավորման, կանանց տնտեսական հզորացման, աշխատաշուկայի զարգացման, ԳԻԳ տնտեսության զարգացման և մի շարք այլ ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընդգծելով ոլորտային երկխոսության այս ձևաչափի կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքային խմբի մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվեն առցանց քննարկումներ, որոնց շրջանակում էլ կմշակվեն համագործակցության ոլորտները կարգավորող համաձայնագրերը։

Բհուպենդեր Յադավին շեշտել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները գրեթե նույնաբնույթ են և հույս հայտնել, որ այս գործոնը կարող է արդյունավետ համագործակցության հիմք լինել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան