Կհաջողի՞ այս անգամ ընդդիմությունը․ կախված է ժողովրդի ցանկությունից
copy image url

Կհաջողի՞ այս անգամ ընդդիմությունը․ կախված է ժողովրդի ցանկությունից

Միտք 2 տարի առաջ - 20:26 26-04-2022
Մի քանի օր է՝ ընդդիմությունն ապակենտրոն ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքում։ Իսկ մարզերից էլ քայլերթեր են սկսել դեպի Երևան։ Այսօր, օրինակ, Արթուր Վանեցյանի աջակիցները մոտոցիկլետներով իրազեկման ակցիա իրականացրին մայրաքաղաքի կենտրոնում՝ կարճ ժամանակով փակելով մի քանի խաչմերուկներ։ Այդ ըթնացքում եղան նաև բերման ենթարկվողներ։ Կոմիտասի տարածքում էլ դաշնակցական երիտասարդները փողոց փակեցին՝ այրելով անվադողեր և այդպիսով գրավելով անցորդների ուշադրությունը։ Դարձյալ եղան բերման ենթարկվողներ։

Ոստիկանության գործողությունները դժվար է միանշանակ ապօրինի գնահատել, օրինականության հետ էլ, մեղմ ասած, համահունչ չեն։ Տրամաբանական է, որ ակցիա իրականացնող, փողոց փակող ցուցարարներին պետք է որևէ կերպ ցրել․ որքան էլ դրա անունը դնեն խաղաղ անհնազանդության ակցիա։ Այլ հարց է, որ դրանք երբեմն ուղեկցվում են բիրտ ուժի կիրառմամբ։ Դե դա էլ, այսպես ասած, «հին օպերայից է»․ ինչպես ասում են՝ ակցիաների ժամանակ «փլավ չեն բաժանում», համոզելով կամ փաղաքշելով չէ, որ պետք է բերման ենթարկեն ցուցարարներին։ Այս ամենի մեջ ամբողջ հարցը, սակայն, արդյունավետությունն է ու վերջնական արդյունքի հասնելու հեռանկարը։

Այս օրերին բոլորը բոլորին այդ հարցն են տալիս․ այս ակցիաներից գոնե օգուտ կլինի՞։ Դժվար է այդ հարցին պատասխանել։ Ակնհայտ է, որ ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանի ասած հպարտ քաղաքացիները, առանձնապես մեծ ոգևորությամբ չեն ընդունում ընդդիմության տարբեր թևերի նախաձեռնած այս ակցիաները։ Հարց է առաջանում՝ 2018-ին Փաշինյանին ինչպե՞ս հաջողվեց այդքան մարդ հավաքել հրապարակում ու զանգվածային ակցիաներ իրականացնել։ Պատասխանը պարզ է՝ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Սորոսականներն ամբողջ թափով լծվել էին այդ «սուրբ նպատակի» իրագործմանը, իսկ այսօր ընդդիմությանը աջակցող որևէ տեխնոլոգիական կամ ուղեղային կենտրոն գոյություն չունի։ Ընդդիմադիրները փորձում են սեփական ուժերով գործը գլուխ բերել․ մի քիչ 2018-ի մեթոդները կիրառել, մի քիչ սեփական մեթոդները ներդնել, բայց մեկ է՝ ինչ-որ բան կա, որ հետ է պահում մարդկանց, որ գան և միանան նրանց ակցիաներին։ Այս ամենը զանգվածային բնույթի վերածել դեռ չի հաջողվում։ Հավանաբար նոր բան է պետք մտածել։

Այս պահին դեռ սպասում են մայիսի 1-ին, երբ, ըստ Իշխան Սաղաթելյանի, պետք է մեծ հանրահավաք տեղի ունենա, և գուցե վերջապես անցնեն կտրուկ գործողությունների։ Բայց դրա հաջողությունն էլ, դարձյալ, կախված է մարդկանց քանակից։ Եթե իսկապես հոծ բազմություն հավաքվի, ընդդիմությանը կհաջողվի ծնկի բերել իշխաություններին և ստիպել Փաշինյանին, որ հրաժարական տա։ Եթե չէ, ապա սա կլինի այս ընդդիմության վերջին արարը։ Նրանք պետք է ուղղակի սուսուփուս լքեն քաղաքական արենան՝ տեղը զիջելով նոր ուժերի։ Այնպես որ, այս անգամ իսկապես ամեն ինչ ժողովրդից է կախված։ Եթե ուզում են, որ ընդդիմությունը հաջողի, ու Նիկոլը հեռանա, պետք է իրենք էլ քայլ անեն, դուրս գան փողոց և տեր կանգնեն իրենց երկրին ու իրավունքներին, որ վաղը նաև պահանջելու տեղ ունենան և ընդդիմությանն էլ ստիպեն գործել, ոչ թե միայն խոսել ու խոստանալ՝ առանց իրականացնելու։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն