Միտք 4 տարի առաջ - 18:04 26-04-2022

Պայքար, պայքար, պայքար

Այսօր զոհասեղանին է մեր հայրենիքի ճակատագիրը, և, ի զարմանս ինձ, լուռ են մարզաշխարհի ներկայացուցիչները, այն ներկայացուցիչները, որ իրենց բազմաթիվ ելույթներում իբր հպարտ էին, որ բարձր են պահում մեր դրոշն ու հնչեցնում հիմնը։ Հիմա կուզենայի ուղիղ նայել նրանց աչքերին ու հարցնել. բա ո՞ւր եք, ո՞ւր եք ու ինչո՞ւ եք լռում, երբ դավաճան ոչնչությունների մի խմբակ պղծում է մեր դրոշը, աճուրդի է հանել մեր հայրենիքը, կզել է մեր թշնամու առաջ ու ձեզ էլ իր հետ կզացրել է նույն թշնամու դեմ։

Խոսքս առավել ևս ուզում եմ ուղղել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին, լեգենդ կոչվածներին, որ տաքուկ տեղավորվել են դավաճան մելիքբեկովների ու նիկողոսովների կողքին և լռելյայն մասնակից են դառնում դավաճանությանն ու քարշ են տալիս իրենց ողորմելի գոյությունը։ Մելիքբեկով-նիկողոսովների ողորմելի տեսակը քանդում է ողջ երկիրը ճիշտ այնպես, ինչպես նրանք քանդում են ֆուտբոլը, իսկ դուք լուռ եք, այդ դավաճանները ստեղծել են մի վիճակ, երբ խոշոր ու ջախջախիչ պարտությունը դարձել է սովորական բան, ճիշտ այնպես, ինչպես հայրենիքը դիլիմ-դիլիմ հանձնելը։

Խոսքս ավարտելով՝ ուզում եմ կոչ անել ողջ մարզաշխարհին. բավ է լռեք ու հետևեք, թե ինչպես են կործանում մեզ և մեր պապերի հայրենիքը, բավ է, ոտքի ելնելու ու մեր ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու պահն է։ Ուրեմն ոտքի ելնենք ու վռնդենք մեր արժանապատվությունը ոտնահարող այս դավաճաններին։ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ

Հովհաննես Պողոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան