Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:51 25-04-2022

Մեր քայլերթը ոչ մի նմանություն չունի 2018 թ. Փաշինյանի իրականացրած քայլերիթի հետ․ Գեղամ Նազարյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը օրերս հայտնել էր, որ ապրիլի 25-ից մեկնարկելու է ակտիվ պայքարի նոր փուլ, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից ընդդիմադիրները երթով շարժվելու են դեպի Երևան։ Այսօր առավոտյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը քաղաքացիների հետ երթով շարժվել են դեպի Երևան։

Oragir.news-ի հետ զրույցում Գեղամ Նազարյանն ասաց, որ Իջևանի ընտրությունն ամենևին էլ պայմանավորված չէ նրանով, թե որտեղ է ծնվել Նիկոլ Փաշինյանը։ «Մենք սկսել ենք Ազատամուտ գյուղից կամ Մայիսյան Կամուրջ կոչվող հատվածից, որովհետև կարևորում ենք Տավուշի այդ հատվածը, ոչ թե որովհետև Փաշինյանը ծնվել է Իջևանում։ Եթե Նիկոլը Ամասիայում ծնված լիներ, հո չէի՞նք գնալու Ամասիայից քայլեինք, լուրջ չի էլի»։

Նազարյանն ասաց, որ մարդիկ բավական ջերմ են վերաբերվում, ինչն էլ ուժ է տալիս, որ բավական բարդ ճանապարհը հեշտորեն հաղթարահվի։ «Անցնող ավտոմեքենաներից 3-ից 2-ը ինչ-որ կերպ աջակցություն են հայտնում մեր նախաձեռությանը։ Կանգնում են, խոսում են մեզ հետ։ Մենք ավելանալու խնդիր չենք դրել, բայց մեզ մոտեցողները շատ են, ու մեզ միանալու ցանկություն հայտողները շատ են։ Օրինակ, այս պահին Արցախում նահատակված տղաներից մեկի հայրն է եկել, ուզում է մեզ միանալ, ես փորձում եմ համոզել, որ չմիանա, որովհետև նա նույնպես ոտքից բեկորային վնասվածք ունի, ու երկար քայլելը իր համար պրոբլեմ է։ Մարդիկ շատ դրական են վերաբերվում մեր նախաձեռնությանը։ Սկսել էինք քայլել ես ու Ասպրամ Կրպեյանը, բայց այս պահին արդեն մոտ 20-30 հոգով ենք քայլում, թեև ի սկզբանե չենք էլ ծանուցել, որ այդ օրը սկսում ենք»։

Անդրադառնալով 2018 թ․ Նիկոլ Փաշինյանի իրականացրած քայլերիթի հետ համեմատություններին՝ Նազարյանն ասաց, որ ոչ մի նմանություն չկա։ «Արմատապես տարբեր բաներ են, միակ նմանությունն այն է, որ քայլում ենք, բայց այն ինչ ուզում ենք բերել մեր քայլերով, բոլորովին այլ խորհուրդ ունի, բոլորովին այլ բովանդակություն ունի։ Ոմանք կարող են նմանեցնել, բայց կարևորը քայլելը չի, այլ այն, ինչ ես բերում ես այդ քայլերթով։ Հիմա մեր ընդհանուր տունն այրվում է։ Մենք եկել ենք հրդեհը հանգցնելու։ Հիմա ո՞նց ենք անելու, չհանգցնե՞նք հրդեհը։ Մենք սթափության և երկիրը սիրելու կոչ ենք անում»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան