Արտաքին 4 տարի առաջ - 16:52 25-04-2022

ՄԱԿ-ը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն «պատանդ են վերցրել» ժնևյան քննարկումները. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումները, որոնց նոր փուլը պետք է կայանար մարտին, կասեցվել են ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ինչ վերաբերում է ժնևյան քննարկումներին, ապա տվյալ ձևաչափի աշխատանքը կանգ է առել։ Դա մեր ընտրությունը չէ, նախաձեռնությունն այս դեպքում պատկանում է եռանախագահների «եռյակին» (ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ), որն իր որոշմամբ անորոշ ժամանակով հետաձգել է մարտի վերջին նախատեսված հերթական՝ 56-րդ փուլը»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ քննարկումների այս մասնակիցները փաստացի «պատանդ են վերցրել» բանակցային կարևորագույն ձևաչափը, որի շնորհիվ տարածաշրջանում «հաջողվել է պահպանել անվտանգության և կայունության ընդունելի մակարդակ»։

«Այնպես որ, բանակցությունների ձախողման ամբողջ պատասխանատվությունն ամբողջովին նրանց վրա է։ Կան նաև լոգիստիկ դժվարություններ, որոնք առաջացել են՝ կապված Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության (և սա Ժնևի քննարկումների համանախագահներից մեկն է) և իր տարածքում այս ձևաչափն ընդունող Շվեյցարիայի կողմից կիրառվող սահմանափակող միջոցների հետ»,- նշել է Գոնչարը։

Նա ընդգծել է, որ «արևմտյան գործընկերների ոչ բարեկամական և քաղաքականացված քայլերը չեն օգնում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման գործին» և կարող են «այս տարածաշրջանում հանգեցնել անորոշության առաջացման»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից