Միտք 4 տարի առաջ - 14:11 25-04-2022

Սա ձեր վերջին շանսն է, պարոնա՛յք ընդդիմադիրներ

Ընդդիմությունն այսօրվանից քայլերթ է սկսում՝ նպատակ ունենալով հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Քայլերթը, ինչպես այսօր տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը, մեկնարկել են Տավուշի մարզի Իջևան քաղաքից, այսինքն՝ Փաշինյանի ծննդավայրից։ Քայլելով գալու են հասնեն Երևան, այստեղ մեծ հանրահավաք անեն ու, հավանաբար, ստիպեն, որ հրաժարական տա Նիկոլը։ Այսինքն՝ նույն մեթոդներով են ուզում հեռացնել նրան, ինչ մեթոդներով որ նա եկել է իշխանության։

Ընդդիմությունը վստահեցնում է՝ սա իրենց համար վճռական փուլ է, իրենք պայքարելու են մինչև վերջ և անպայման հաջողելու են։ Ժողովուրդը, իհարկե, դեռ մի փոքր թերահավատ է ընդդիմության քայլերի հարցում, քանի որ նոյեմբերի 9-ին, երբ կրիտիկական զանգված էր հավաքվել հրապարակում, որը հետո մտավ և գրավեց կառավարությունն ու Ազգային ժողովը, ընդդիմությունը ոչինչ չձեռնարկեց, փողոցը գցած իշխանությունը չվերցրեց և մարդկանց մի քանի ամիս փողոցներով զբոսանքի դուրս բերելուց հետո այդպես էլ չկարողացավ իրականացնել իշխանափոխություն։ Ավելի վատ եղավ՝ ամեն ինչ տարան դեպի արտահերթ ընտրությունների, որտեղ իրենք պարտվեցին, իսկ «կապիտուլյանտ իշխանությունը» սահմանադրորեն երկարաձգեց իր կյանքը։

Այսօր ընդդիմությունը, այս դեպքում՝ Իշխան Սաղաթելյանը, Վանեցյանն էլ իր հերթին՝ Ազատության հրապարակում նստած, ժողովրդից վերջին փորձի հնարավորություն են խնդրում՝ խոստանալով այս անգամ վերջնականապես հաջողել ու հեռացնել սրանց իշխանությունից։ Կարծում ենք՝ պետք է այդ շանսը տալ Իշխանին ու մյուսներին՝ հեռացնելու այս իշխանությանը։ Եվ սա կլինի ընդդիմության վերջին շանսը։ Եթե այս անգամ էլ չհաջողեցին, ապա սա կլինի նախևառաջ ընդդիմության վերջը, Իշխան Սաղաթելյանի, Արթուր Վանեցյանի ու մյուսների կործանումը՝ որպես քաղաքական գործիչների։ Նրանք կդառնան Էդմոն Մարուքյան, որն այլևս շանս չունի վերադառնալու մեծ քաղաքականություն և շահելու ժողովրդի վստահությունը։

Եթե չհաջողեն այս անգամ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ նրանց կկործանի անձամբ, քանզի ընտրություններում հաղթելուց հետո երկրորդ անգամ լեգիտիմ իրավունք կստանա ընդդիմության հետ վարվելու այնպես, ինչպես սիրտը կցանկանա։ Փաշինյանի մանկլավիկներն էլ խորհրդարանում ընդդիմադիրների հետ կվարվեն այնպես, ինչպես իրենց քեֆը կտա, կուզեն՝ կհայհոյեն, կուզեն՝ քացի կտան, կուզեն՝ կթքեն երեսներին ու կմարսեն։

Ընդդիմության պարտությունից և կործանումից, բնականաբար, կտուժենք նաև մենք՝ Հայաստանում ապրող քաղաքացիներս, և մեր երկիրն ու պետականությունը, քանզի Փաշինյանի վերջնական հաղթանակը կնշանակի Հայաստանի վերջնական պարտություն ու կործանում։

Այնպես որ, սա ձեր վերջին շանսն է, պարոնա՛յք ընդդիմադիրներ։ Ի զե՛ն։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի