Արտաքին 4 տարի առաջ - 13:12 25-04-2022

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի առաջին վերընտրված նախագահն է վերջին 20 տարում

Էմանուել Մակրոնը դարձել է Ֆրանսիայի առաջին վերընտրված նախագահը վերջին 20 տարվա ընթացքում։ Ապրիլի 24-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նա հաղթել է աջ պոպուլիստ Մարին Լը Պենին։
44-ամյա Մակրոնը, ըստ նախնական արդյունքների, ստացել է ընտրողների ձայների 58%-ը, Լը Պենը՝ 42%, գրում է Le Figaro-ն։
Որպես մրցակիցներ Մակրոնն ու Լը Պենը հանդիպել են նաև 5 տարի առաջ, 2017թ․-ի մայիսին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այդ ժամանակ Մակրոնի առավելությունն ավելի մեծ էր՝ նրա օգտին էր քվեարկել ընտրողների 66,1%-ը, Լը Պենի օգտին՝ 33,9%-ը։
Եվրոպական երկրերի առաջնորդների մեծ մասն աջակցում էր Մակրոնին՝ մտավախություն ունենալով, որ Լը Պենի հաղթանակը կվնասի ԵՄ-ին: Նրանք նաև Լը Պենին մեղադրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ լոյալ վերաբերմունքի համար։ Ապրիլին The New York Times-ը գրել էր, որ Եվրամիությունը նախատեսում է ռուսական էներգակիրների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել Մակրոնի վերընտրությունից հետո, որպեսզի քվեարկությունից առաջ վառելիքի թանկացումը չնվազեցնի նրա հաղթելու հնարավորությունները։
Մակրոնի վարչակազմը բազմիցս նշել է, որ պատրաստ է ռուսական նավթի և գազի էմբարգոյի. Ֆրանսիայի տնտեսությունն ավելի քիչ է կախված դրանցից, քան ԵՄ մյուս խոշոր երկրները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել