Ներքին 4 տարի առաջ - 12:15 25-04-2022

Ռուսաստանը պահպանել է Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը

Ռուսաստան-Հայաստան գագաթնաժողովի պայմանավորվածությունների շրջանակում պահպանվել է Երևանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։

Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«ՀՀ վարչապետի այցի շրջանակում ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ռուսական և հայկական համախատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ ընկերների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը։ Հանրապետության տնտեսության մեջ «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը»,- ասել է Գոնչարը։

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ ռուսական գազի բազային գինը կմնա 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար:

Ապրիլի 1-ից ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը բարձրացել է 4․7 դրամով (1 խմ-ն)՝ 139 դրամի փոխարեն, դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը