Ներքին 4 տարի առաջ - 12:52 24-04-2022

Մենք ողջունում ենք վարչապետի՝ անցած շաբաթվա խոսքը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լիլ Թրեյսին, որը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրենք հանձնառու են աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում։

«Նախ ուզում եմ նշել, որ ես այսօր այստեղ եմ՝ իմ հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերին և մեր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին։ Նախագահ Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանը ամբողջ աշխարհում, և սա նաև ենթադրում և ներառում է նման դեմքերի կրկնության բացառում։ Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին։ Եվ այդ հայտարարությունների կարևորությունը նրանում է, որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915 թ. տեղի ունեցած պատմական փաստը։

Մենք հանձնառու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում որպես Մինսկի խմբի համանախագահ և որպես Միացյալ Նահանգներ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր։

Վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել երկրիների ղեկավարների հետ՝ հորդորելով իրավիճակի ապաէսկալացման, ինչպես նաև միմյանց հետ շփումների մեջ լինելու և խաղաղության գործընթաց կերտելու համար։

Ինչպես հիշում եք, մենք մարտի 25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով Ադրբեջանական զորքերի տեղաշարժի և իրավիճակի ապակայունացման ջանքերին անրադարձանք, և մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալի և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։ Կասկած չկա, որ խոսակցություններ, բանակցությունները դժվար կլինեն, սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է ձևավորվել։ Մենք վարչապետի անցած շաբաթվա խոսքը ողջունում ենք և կարևոր ենք համարում նրա այդ ուղերձը և բոլոր կողմերին կոչ ենք անում, որ հանդես գան խաղաղությանը աջակցող նման ուղերձներով»,- ասաց Լիլ Թրեյսին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին