Մամուլ 4 տարի առաջ - 08:46 23-04-2022

Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը Բերձոր-Աղավնո ճանապարհի կառուցման հարցում․ ինչ սպասել առաջիկայում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ադրբեջանը շուտով կավարտի Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները ճանապարհի կառուցման ընթացքից լուսանկարներ էին հրապարակել: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, ապա կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: Ըստ ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների՝ 32 կմ երկարությամբ ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները: Ի դեպ, Հայաստանից դեպի Արցախ գազատարը նույնպես կարող է անցնել այդ ճանապարհով:

«Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված: «Կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ»,- գրված է հայտարարության տեքստի մեջ: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար պարզ չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերը նոր ճանապարհի կառուցման նախագծի մասով քննարկումներ ունեցել են արդյոք: «Նման քննարկման մասին հրապարակային որևէ հայտարարություն չի եղել, ու ենթադրել կարելի է, որ նման քննարկում կա՛մ չի եղել, ու Բաքուն միանձնյա է որոշել ճանապարհի երթուղին և մյուս բոլոր հանգամանքները, կա՛մ էլ «ծածուկ կամ բանավոր պայմանավորվածություններ» են եղել, ինչի մասին գուցե հետագայում իմամանք»,- ընդգծում է մեր զրուցակիցը: Նա ուշադրություն է հրավիրում նաև ադրբեջանցիների շտապողականության վրա:

Ըստ հայտարարության՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2022-ի ամռանը (մի քանի ամսից) ադրբեջանցիները ամբողջ մայրուղու կարմիր ժապավենը կկտրեն: «Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը, ինչպե՞ս է ստացվել, որ հայտարարությունից դեռ 2 տարի չանցած՝ ոչ միայն ճանապարհի նախագիծը, այլ ամբողջ ճանապարհն են կյանքի կոչում: Ի՞նչ են անում հայաստանյան պատկան մարմինները. չէ՞ որ այդ ճանապարհի հապշտապ կառուցումը մեր շահերից չի բխում, քանի որ Բերձոր քաղաքի, Աղավնո ու մի քանի այլ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ենք, այնտեղ բնակվող հայերն էլ ստիպված են լինելու լքել իրենց տները»,- շեշտում է նա: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին Արցախից լուրեր հասան այն մասին, որ Ադրբեջանն այդ ճանապարհի դիմաց Բերձորն է պահանջելու ամբողջությամբ: Ինչ կանի ՀՀ և Արցախի իշխանությունը՝ դժվար է ասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի