Ավելին 4 տարի առաջ - 11:12 23-04-2022

«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ Լայզա Մինելլիին վիրավորել են


Երգչուհի Լայզա Մինելլին վիրավորվել է Օսկարի վերջին մրցանակաբաշխության ժամանակ, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով աստղի ընկեր, դաշնակահար Մայքլ Ֆայնշտայնին։ Ֆայնշտայնը միջադեպի մասին խոսել է The Jess Cagle Show-ի եթերում։
Կազմակերպիչները անհարմար դրության մեջ են գցել 76-ամյա Մինելլիին՝ չկատարելով նրա խնդրանքը։ Մեջքի խնդիր ունեցող դերասանուհին համաձայնել է հայտարարել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողին, եթե կարողանա դա անել ռեժիսորի աթոռից: «Նա ասաց․ չեմ ուզում, որ ինձ տեսնեն հաշմանդամի սայլակով: Ուզում եմ լավ տեսք ունենալ, թող ինձ համար չանհանգստանան»,- հիշում է երաժիշտը։
Սակայն բեմ դուրս գալուց առաջ Մինելլին իմացել է, որ հաղթողին հայտարարելու է անվասայլակից։ «Նա նյարդայնացած էր, թվում էր՝ իրեն կորցրել է։ Պարզապես պատկերացրեք՝ հանկարծ ձեզ ստիպում են հայտնվել միլիոնավոր մարդկանց առջև ձեզ ոչ սազական տեսքով։ Ահա այդպես եղավ նրա հետ»,- ասել է Ֆայնշտայնը։
Հայտնի չէ, թե արդյոք ենթադրվու՞մ էր դերասանուհուն բեմ հանել հաշմանդամի սայլակով, իսկ հետո տեղափոխել աթոռի վրա։ Հաղթողին՝ «CODA. Խուլ ծնողների երեխան» ֆիլմը, Մինելլին հայտարարել է երգչուհի Լեդի Գագայի հետ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է