Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 10:13 22-04-2022

Թուրքը ոչնչից ստեղծել է պետություն, մենք մեր պետությունը վերածել ենք ոչնչի

30 տարի Ադրբեջանը որևէ կերպ չհաշտվեց այն մտքի հետ, հատկապես հայր և հետո՝ որդի Ալիևները, որ արցախահայությունը, միջազգային բոլոր օրենքների համաձայն, ինքնորոշվել է և իրավունք ունի ինքնուրույն վճռելու իր ճակատագիրը, անկախ ապրելու կամքը: Թերևս ցանկացած շարքային ադրբեջանցի գիտեր, որ Արցախը հայկական է եղել մշտապես, և չէին պատրաստվում պատերազմում իրենց զավակներին զոհել Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու համար: Նրանց մտքով չէր էլ անցնում, որ մի օր հայերով բնակեցված Արցախը կդառնա Ադրբեջան: Բայց նրանց ղեկավարներն այդպես չէին մտածում, համոզված էին՝ եթե այսօր Արցախը զիջեն, վաղն էլ գուցե Նախիջևանն են զիջելու: Ուստի ոչ միայն Արցախն են հետ բերելու, այլև մի բան էլ ավելի՝ Սյունիքը, որպեսզի ադրբեջանցու մեջ հոգեբանություն չձևավորվի, թե ինքը հային տարածք տվող է, հակառակը՝ հայից տարածքներ խլող է: Ադրբեջանի ղեկավարներն ավելի են սիրում իրենց պետությունն ու պետականությունը և ժողովրդին, քան ժողովուրդն է սիրում ինքն իրեն: Այդպես են լինում երկրի տերերը, որ գործում են բացառապես հանուն իրենց երկրի շահերի:

Իսկ մեր նորաթուխ իշխանավորները շուտափույթ կերպով ճիգ ու ջանք չեն խնայում մշտապես հայերով բնակեցված և հայկական Արցախը տեսնելու Ադրբեջանի կազմում՝ տարբեր ու տարատեսակ հիմնավորումներ ու պատճառաբանություններ բերելով հօգուտ հակառակորդ երկրի: Նաև չմոռանալով թոզի մշուշող շղարշ ստեղծել, թե դա անում են ի սեր Արցախի և Հայաստանի: Բայց այդ պղտոր գործում բավարար ճկունություն ու համապատասխան աճպարարություն չունեն: Շատ լավ են գիտակցում, որ Արցախը զիջելով՝ զիջելու են տարածքներ արդեն բուն Հայաստանից: Այդ իրողությունը չեն էլ թաքցնում՝ շեշտելով, որ ադրբեջանական տարածքներ կան մեր վերահսկողության տակ, և պետք է վերադարձնենք: Սա է մեր իշխանավորների սերը, որ տածում են Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ՝ ի շահ թշնամու: Այդպես չեն լինում երկրի տերերը, որ բացառապես գործեն հանուն սեփական երկրի կործանման:

Թուրքը երբեք չի տալիս, թուրքը միշտ խլում է: Մենք միշտ տալիս ենք և ոչ մի անգամ չենք վերցնում, հետ չենք բերում: Սա է մեր և թուրքի տարբերությունը: Թուրքը ոչնչից ստեղծել է պետություն, մենք մեր պետությունը վերածել ենք ոչնչի:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում