Ներքին 4 տարի առաջ - 21:17 21-04-2022

Եզդիների՝ Ակնալիճ գյուղի սրբավայրում հայտնաբերվել է տղամարդու դի

Ապրիլի 20-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։

Նշված վայր է մեկնել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության խմբի ավագ տեսուչի գլխավորությամբ: Պարզվել է որ Ակնալիճ գյուղի «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 63-ամյա Շիրին Ս.-ի ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը, նա հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան