Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:17 21-04-2022

67 միլիարդով ավելի հավաքագրում է եղել

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ.-ի առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցուցակը։ Համաձայն կոմիտեի հրապարակման՝ հանրապետության հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են մուտքագրել 327.07 մլրդ դրամի հարկեր ու վճարներ։ Սրանից 278.3 մլրդ-ը կամ 85%-ը հավաքագրվել է հարկ ու տուրքերի տեսքով, հարկային մարմինների կողմից, 48.7 մլրդ-ը՝ մաքսերի տեսքով, մաքսավորների կողմից։

Հավաքագրվածից 33.14 մլրդ դրամը եղել է շահութահարկ (11.9%), 75.24 մլրդ-ը՝ եկամտային հարկ (27%), 136.2 մլրդ-ը՝ ավելացված արժեքի հարկ (գրեթե 49%), 19 մլրդ-ը՝ ակցիզային հարկ, և 62.72 մլրդ-ը՝ այլ հարկերի ու վճարների տեսքով։ 26 մլրդ դրամ վերադարձվել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով։

2021թ.-ի առաջին եռամսյակում հարկ վճարողների կողմից պետական բյուջե մուտք էր արվել 260.17 մլրդ դրամ, որից 217.9 մլրդ-ը կամ 83.7%-ը՝ հարկային մարմինների կողմից։ 2021թ.-ին ԱԱՀ-ի գծով հավաքագրվել է 116 մլրդ 497 մլն դրամ (53.4%)։ Հավաքագրվել է 19.5 մլրդ դրամի շահութահարկ (7.5%), 74 մլրդ դրամի եկամտային հարկ (34%)։ Հավաքագրվել է 16 մլրդ դրամի ակցիզային հարկ։ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով վերադարձվել է 19.5 մլրդ դրամ։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին