Արտաքին 4 տարի առաջ - 09:23 21-04-2022

Գերմանիան խոստացել է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից

Գերմանիան մինչև 2022 թ.-ի ավարտը ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքը։ Նա նշել է, որ մինչև ամառ Գերմանիայում ռուսական նավթի սպառումը կկրճատեն կիսով չափ, իսկ մինչև տարեվերջ այն «զրոյական մակարդակի վրա կլինի»:
Մինչև ամառվա վերջ երկիրը լիովին կհրաժարվի նաև ռուսական ածխից։ Դրանից հետո նման միջոցներ կձեռնարկվեն ռուսական գազի հետ կապված՝ Եվրամիությունում համաձայնեցված ծրագրի շրջանակում։
Նախարարը խոստովանել է, որ ավելի վաղ Գերմանիան «սխալ է թույլ տվել» ռուսական էներգակիրներից կախվածությունից դուրս գալու հարցում։
ԵՄ-ում ռուսական էներգակիրներից արագացված հրաժարման ծրագիրը մշակվել է մարտի սկզբին։ Ըստ այդ ծրագրի, մասնավորապես, նախատեսվում է մինչև 2022թ.-ի ավարտը ռուսական գազի սպառումը կրճատել երկու երրորդով։ Իսկ դրանից լիովին հրաժարվել Եվրամիությանը կհաջողվի միայն երկու տարի հետո։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը