Արտաքին 4 տարի առաջ - 21:08 20-04-2022

Բոլորը, ովքեր գտնվում էին տախտակամածի վրա, մահացել են. «Մոսկվա» հածանավից փրկվածի մայր

«Схемы» նախագծի լրագրողները զրուցել են խորտակված «Մոսկվա» հածանավից փրկված նավաստու մոր հետ:

Կինը պատմել է, որ ապրիլի 14-ի երեկոյան որդին զանգահարել է իրեն, և այն ամենը, ինչ ասել է իրեն, հակասում է ՌԴ իշխանությունների պաշտոնական հայտարարություններին։

Մասնավորապես, նա հաստատել է, որ ուկրաինական «Նեպտուն» հրթիռները հարվածել են նավին, և հայտնել է 40 զոհված նավաստիների մասին։ Ժամկետային զինծառայողի մոր խոսքով, «Մոսկվա» հածանավը փետրվարի 24-ից արդեն կատարել է մի շարք մարտական ​​առաջադրանքներ, այդ թվում՝ Զմեյնի կղզում, իսկ վերջին արշավի ժամանակ ռուսական զորքերն Օդեսայում ծրագրել են ծովայինների ցամաքային գործողություն։

Ըստ կնոջ խոսքերի՝ որդին պատմել է, որ հածանավի վրա երեք հրթիռ են արձակել, նավաստիներից մի քանիսին տարհանել են «Մակարով» ֆրեգատ։ Բոլոր փրկվածներին տեղափոխել են Սևաստոպոլ, որտեղ հեռախոսներ են տվել, քանի որ բոլորի իրերը մնացել էին հածանավի վրա:

Այդ ժամանակ կինն արդեն տեսել էր «նավում հրդեհի» մասին հաղորդումներ և այդ մասին հարցրել է որդուն։

Վերջինս ասել է. «Ո՛չ, մայրիկ, դա ճիշտ չէ, դա հրդեհ չէ»: Ուստի կինը չի հավատում ՌԴ ՊՆ պաշտոնական վարկածին զինամթերքի պայթեցման արդյունքում «Մոսկվա» հածանավի բռնկման մասին։

«Ի վերջո, դա փայտե նավակ չէ, որ այդքան հեշտությամբ բռնկվեր։ Ոչ ոք ոչինչ չի բացատրում։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչու ամեն ինչով հագեցած հածանավի ռադարները չեն ճանաչել «Նեպտուն» հրթիռները»,- նշում է նավաստու մայրը։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, հածանավում եղել է մոտ 510 մարդ. «Որդուս խոսքով, բոլոր նրանք, ովքեր եղել են տախտակամածի վրա, մահացել են, քանի որ հարվածը եղել է հենց տախտակամածի վրա, կան վիրավորներ՝ կտրված վերջույթներով»։

Նավաստու մայրն ինքը չգիտի՝ ինչպես է որդին հայտնվել հածանավի վրա, որն առաջադրանք էր կատարում, քանի որ նա ժամկետային զինծառայող է. «Հածանավը մասնակցել է Զմեյնի կղզում, Օդեսայի շրջանում ռազմական գործողություններին: Իսկ իմ տղան այնտեղ գտնվել է որպես ժամկետային զինծառայող: Սա ի՞նչ է նշանակում: Հրամանները չկատարե՞լ, օրենքները խախտե՞լ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի սկզբին հայտարարել էր, որ ուկրաինական պատերազմին ոչ ժամկետային զինծառայողներ են ներգրավվելու, ոչ էլ պահեստազորայիններ։ ՊՆ-ն էլ հայտարարել էր, որ դա «բացառվում է»։

Կնոջ խոսքով, մարտին իր որդուն ստիպել են ծառայության պայմանագիր կնքել, սակայն նա հրաժարվել է։ Այժմ նա գտնվում է Սևաստոպոլում, և ըստ նրա՝ ծառայակից նավաստիները, որոնք համաձայնել են ստորագրել պայմանագիրը, շուտով կուղարկվեն Ուկրաինա. «Իսկ ժամկետային զինծառայողներին, որքան հասկացա լուրերից ու տղայիս պատմածից, ուղարկելու են որպես պահեստային»։

«Բոլոր տղաները ցրված են եղել տարբեր մասերում, քանիսն են անհետ կորել, անհայտ է, և հաշվի առնելով, որ հածանավը խորտակվել է, թվեր ընդհանրապես չկան, կարծես դիտմամբ են արել, որ հնարավոր չլինի հաշվել»,- պատմում է նավաստու մայրը։

ՌԴ Սևծովյան նավատորմի ղեկավարությունը ծնողներին մանրամասներ չի հայտնում։

«Այն հարազատները, որոնց հետ կապ եմ պահպանում, նույնպես կոնկրետ տեղեկություն չունեն»,- ասում է կինը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի