Մամուլ 4 տարի առաջ - 08:14 20-04-2022

Նախկին նախագահները պատրա՞ստ են հեռանալ ասպարեզից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սերժ Սարգսյանի գրասենյակում վերջին օրերին աշխատում են մի հայտարարության վրա, որով, ըստ ամենայնի, կհայտարարվի մոտավորապես, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին եւ պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։ Մեզ ասացին, որ Ազատիչը բանակցում է առաջին եւ երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ Բայց եթե չհաջողվի, չի բացառվում, որ հայտարարությունը լինի նրանց ուղղված կոչի ֆորմատով։

Հիշեցնենք, որ դեռ 2021-ի ընտրություններից առաջ նման առաջարկով հանդես էր եկել նաեւ Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես դեմ չէ դրան։ Մեզ ասացին, որ օրերս այս հարցի շուրջ մի քանի քննարկում է կայացել, եւ երկրորդ նախագահն էլ է ասել, որ դեմ չէ էստաֆետը երիտասարդներին փոխանցելուն։ Սակայն Վանեցյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսվելուց հետո քոչարյանական եւ քոչարյանամերձ շրջանակներից ոմանք շարունակում են պնդել, որ իրենց լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, եւ միայն նա կարող է երկիրը հանել այս վիճակից»:

Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի