Ներքին 4 տարի առաջ - 00:37 20-04-2022

Ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։

Սրա մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։

Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2022 թվականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը և առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։

Ու այս ուժի ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում, թե բա գիտե՞ք, որ մենք գնանք խաղաղություն չի լինի։

Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի