Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը,
օragir.news-ի հետ զրույցում Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ հարցը լսել չցանկանալով, ասաց․ «Անուններ մի տվեք էլի, տեսնում եք ջղայնացած եմ։ Էդուարդ Աղաջանյան․ մի աղջկա սիրո մինչև հիմա չի արժանացել այդ մարդը։ Նոյեմբերի 16-ին մարտական գործողություններ են տեղի ունեցել, մարդիկ են մահացել, այդ մարդը եկել ասում է՝ իմ իմանալով՝ 26 հոգի են մեռել։ Ասում են՝ Պաշտպանության նախարարությունը ասում է՝ 2 հոգի են մահացել, ինքը ասում՝ դե ես տենց գիտեմ։ Այսինքն՝ մարդ ա էլի, մեռել ա, ի՞նչ անենք՝ մեռել ա։ էս են սրանք։ Մեր պռոբլեմն այն է, որ սրանք այսքանն ասելուց հետո դեռ ապրում են սովորական մարդու նման, ոչ մի ուրիշ հասարակություն չի հանդուրժի դա։ Ես մարզպետ եմ եղել, դեսպան եմ եղել, ես իմ խոսքին, իմ գործին հաշիվ եմ տվել, թե մարդիկ ի՞նչ կմտածեն իմ մասին։ Իմ ղեկավարը ի՞նչ կասի, ժողովուրդը ի՞նչ կասի, ես մտածում եմ՝ իմ հայրը որ ողջ լիներ, ի՞նչ կմտածեր իմ մասին։ Մարդը պետք է պատասխանատվության մեջ ապրի։ Վտանգավորն ինչո՞ւմ է, որ սրանք անպատասխանատու են։ Հիմա մտածում են՝ եթե այսքան բան արել ենք, հլը սաղ սալամաթ են, ի՞նչն է խանգարում, որ էլի անենք։ Սրանց պետք է կանգնեցնել, սրանք հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներն են»,- ասաց Ղազարյանը։