Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:16 19-04-2022

Փաշինյանը չի պատկերացրել, թե ինչի հետ գործ ունի. Հովհաննես Ղազարյան

«5165» շարժման խորհրդի անդամ Հովհաննես Ղազարյանն Ազատության հրապարակից անցկացվող ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց, որ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք իրենց ստիպել են համախմբվել, և ուզում են մեր քաղաքացիներին կոչ անել դուրս գալ փողոց և տեր կանգնել մեր երկրի ճակատագրին։

«Այն հետևանքները, որոնց հետ մենք գործ ունենք, լիովին ծագել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և անկարողության արդյունքում։ Մենք շարունակաբար տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով խարխլվում մեր պետականության հիմնասյուները։ Թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն անում սխալներ, որոնք անընդհատ խորացնելու են այս ճգնաժամը։ Փաշինյանը չի պատկերացրել, թե ինչի հետ գործ ունի և իր բախտախնդրության հետևանքով հանգեցրել է իրավիճակն այսպիսի ձևի։ Նա բանակցային գործընթացում կատարեց նորամուծություններ»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված