Ներքին 4 տարի առաջ - 12:15 19-04-2022

Քաղաքապետը ստորացնում է ավագանու դերը․ Անի Խաչատրյան

2022 թ. ապրիլի 19-ի Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի երրորդ նիստի սկզբում Երևանի քաղաքապետը ներկայացրեց Երևանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքով ընտրված ավագանու 2 նոր անդամներին՝ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին։

Նիստում ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և ասաց. «Ես ուզում եմ շնորհավորել ավագանու անդամներին։ Կարծում եմ՝ կկրկնվեմ, բայց ուզում եմ ասել, թե ինչքան եք ստորացնում, իջեցնում, նվաստացնում ավագանու համակարգը, անլրջացնում ավագանու դերը։ Ես արդեն չափազանց մեծ ամոթ եմ զգում այս դահլիճում նստելուց։ Ես միայն կասեմ՝ «շնորհավորում եմ» երևանցիներին, և Դուք՝ պարոն քաղաքապետ, և մենք՝ բոլորս, կարող ենք մեր վեշմեշոկը հավաքել՝ գնալ տուն, քանի որ Երևանն այլևս փրկված է, Երևանն ունի մականունը Վաքո, Վաքոյի նման ավագանու կին անդամ»,- ասաց Խաչատրյանը։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան