Մամուլ 4 տարի առաջ - 08:00 19-04-2022

«Անտերուդուս» նախարարություն. ինչո՞ւ չեն կարողանում նախարար գտնել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նախագահ ընտրվելու հետ կապված՝ Վահագն Խաչատուրյանի հրաժարականից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը տևական ժամանակ թափուր է: Կառավարության «կուլիսներում» խոսում են, որ «քայլողների» շարքերում այդ պաշտոնին համապատասխան գրագետ, «խելքը գլխին» թեկնածու չկա։

Մյուս կողմից՝ հնարավոր չի լինում «դրսից» նախարար նշանակել, քանզի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտից գաղափար ունեցողները կտրուկ հրաժարվում են ինչ-որ կերպ ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել։ Այստեղ առկա է մի քանի հանգամանք: Նախ՝ սա պայմանավորված է ֆինանսական գործոնով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավականին լուրջ եկամուտներ ունեն, և ստացվում է, որ հա՛մ իրենց եկամուտներից են զրկվում, հա՛մ վարկաբեկվում են այս իշխանության հետ ճանապարհ անցնելով։ Երկրորդ՝ նրանց աչքի առջև է թեկուզ հենց Հակոբ Արշակյանի դառը փորձը, որը ժամանակին աշխատում էր ՏՏ ոլորտում, քիչ թե շատ պրոֆեսիոնալ էր համարվում և ուներ որոշակի հեղինակություն ոլորտում։

Այնինչ, դառնալով քաղաքական թիմի ու կառավարության անդամ (ԲՏԱ նախարար), շատ արագ վարկաբեկվեց՝ պրոֆեսիոնալից դառնալով շարքային քաղաքական գործիք։ Եվ երրորդ՝ նշյալ անձինք, լինելով գիտակից մարդիկ, հասկանում են, որ ներկա տուրբուլենտ փուլում Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը գնալով անհավանական է դառնում, ուստի չեն ցանկանում դառնալ պատմության ամենակարճաժամկետ պաշտոնավարած նախարարը: Մի խոսքով, արդյունքում ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս» վիճակում, այսինքն, բարձիթողի վիճակում է մի ոլորտ, որը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից իբր թե համարվում էր տնտեսության «լոկոմոտիվը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին