Ներքին 4 տարի առաջ - 22:16 18-04-2022

Սարդարապատ և Շենավան գյուղերում հայտնաբերվել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն զենքի և դրա փամփուշտների պահման և անվտանգության պայմանների հերթական ստուգման ընթացքում Սարդարապատ և Շենավան գյուղերում հայտնաբերել են զենք-զինամթերք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ապրիլի 13-ին Սարդարապատում ստուգման ժամանակ հայտնաբերվել է ապօրինի որսորդական հրացան:

«Իսկ ապրիլի 14-ին Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Շենավան գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Դեպքի վայրի զննությամբ 55-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև` երեքական նռնակ ու պայթուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում