Ներքին 4 տարի առաջ - 21:21 18-04-2022

Երևանի գնդի ոստիկաններն ապրիլի 10-17-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում

Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ապրիլի 10-ից 17-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 207 տրանսպորտային միջոց։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 119, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 185 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 156-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Ըստ աղբյուրի՝ պարեկները հայտնաբերել են 3 հետախուզվողի, ոստիկանության Երևանի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 41 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը